PVC ճկվող վահանակ/EDPD3086-1
18,000.00 դր
15,000.00 դր
PVC ճկվող վահանակները ժամանակակից և գործնական լուծումներ են. խոնավադիմացկուն, հեշտ տեղադրվող և հարմարեցված տարբեր մակերեսների վրա դնելու համար։ Ճկվող կառուցվածքի շնորհիվ հնարավոր է ձևավորել ինչպես ուղիղ, այնպես էլ մակերեսներ՝ ստեղծելով հատուկ ժամանակակից դիզայն։ Հարմար են բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքների պատերի և դեկորատիվ հատվածների ձևավորման համար։
Չափսեր
PVC ճկվող վահանակները ժամանակակից և բարձրորակ հարդարման նյութեր են, որոնք նախատեսված են բացառապես ներքին տարածքների ձևավորման համար։ Դրանք առանձնանում են իրենց ճկունությամբ, դիմացկունությամբ և գեղագիտական տեսքով՝ հնարավորություն տալով ստեղծել յուրօրինակ և ժամանակակից ինտերիերային լուծումներ։
Վահանակների հաստությունը կազմում է 2.5–3 մմ, ինչը թույլ է տալիս դրանք հեշտությամբ կիրառել տարբեր մակերեսների վրա։ Տեղադրումը հնարավոր է իրականացնել գրեթե ցանկացած տեսակի պատի վրա՝ բացառությամբ ներկված մակերեսների, քանի որ ժամանակի ընթացքում ներկի շերտի առանձնացման դեպքում կարող է պոկվել նաև վահանակը։
Մոնտաժման համար կիրառվում են հեղուկ մեխ կամ պոլիուրեթանային (փրփուր) սոսինձներ, որոնք ապահովում են ամուր և երկարատև ամրացում։ PVC ճկվող վահանակները ջրակայուն են, խոնավադիմացկուն և ունեն հրակայուն հատկություններ, ինչի շնորհիվ հարմար են բնակելի և կոմերցիոն տարբեր տարածքների համար։
Արտադրանքը ներմուծվում է Չինաստանից, Պարսկաստանից և Ուզբեկստանից՝ ներկայացնելով ժամանակակից դիզայնների և հարդարման լուծումների լայն ընտրանի։ Տեղադրման ընթացքում վահանակները հեշտությամբ կարելի է կտրել սովորական շինարարական դանակով կամ ռեզակով, ինչը զգալիորեն հեշտացնում և արագացնում է աշխատանքների իրականացումը։
PVC ճկվող վահանակները համադրում են գեղեցկությունը, գործնականությունը և երկարակեցությունը՝ դառնալով իդեալական ընտրություն ժամանակակից ինտերիերի ձևավորման համար։

