India Autumn
10,000.00 դր
India Autumn ճկվող լուսաթափանց բնական քար է ժամանակակից տաք աշնանային երանգներով (նարնջագույն, շագանակագույն, ոսկեգույն) և բնական քար հիշեցնող յուրահատուկ հյուսվածքով։ Այն ստեղծում է հարմարավետ, շքեղ և բնական միջավայր ցանկացած ինտերիերում։
Չափսեր
India Autumn-ի Առանձնահատկությունները ՝
• Բնական քար հիշեցնող հարուստ և արտահայտիչ նախշեր
• Տաք աշնանային գունապնակ
• Ճկուն՝ հարմար նույնիսկ կոր մակերեսների համար
• Թեթև և բարակ (մոտ 2–3 մմ)
• Արագ և հեշտ տեղադրում
• Խոնավակայուն և դիմացկուն
• Լուսաթափանց (Translucent) – հնարավոր է օգտագործել լուսային դիզայնում՝ ստեղծելով տաք լուսավոր էֆեկտ:
Կիրառություն
• Ռեստորաններ, հյուրանոցներ և սրահներ
• Բուխարիներ, սյուներ և դիզայներական տարրեր
• Լուսավոր պանելներ և դեկորատիվ լուծումներ
Դիզայն և ոճ
Այս մոդելը ստեղծում է ջերմ և հարմարավետ միջավայր, հատկապես գեղեցիկ է՝
• փայտի բնական երանգների հետ
• մուգ կամ սև դետալների հետ
• լոֆթ և ժամանակակից ինտերիերում
Ինչու ընտրել India Autumn
* լուսաթափանց դիզայներական լուծում
* բնական քարային տեսք՝ թեթև կառուցվածքովհեշտ տեղադրում և սպասարկում
* բարձր դիզայներական արժեք
Ինչ է պետք հաշվի առնել ՝
Բնական քարի առանձնահատկությունների պատճառով գույնը, նախշերը և երանգները կարող են փոքր-ինչ տարբեր լինել յուրաքանչյուր վահանակի դեպքում։
Կայքում ներկայացված նկարների գույները կարող են որոշ չափով տարբերվել իրական արտադրանքից՝ կախված լուսավորությունից և էկրանի կարգավորումներից։

